Բանաստեղծությունը գրելիս պատանի Թումանյանը եղել է Ն. Ռուսինյանի «Կիլիկիա» տարածված երգի ազդեցության տակ: Եգոր Անդրեասյանը, որը Ջալալօղլու դպրոցում եղել է Թումանյանի դասընկերը, վկայում է. «Թումանյանի սիրած երգերից մեկն էլ Ռուսինյանի «Կիլիկիան» էր»:
* * *
Երբ որ կանցնի ձմեռն սաստիկ,
Դարձյալ կըգա գարուն քաղցրիկ,
Կըպճնի կրկին մեր հայրենիք,
Կըկանաչեն դաշտեր, լերինք,
Հայնժամ գայցեն դեպ Արմենիա
Ծարավ, նոթի որդիք նորա.
Երբ որ արևն Հայաստանի
Զվարթ, ուրախ, պայծառ փայլի,
Երբ որ դաշտըն Ավարայրի
Կրկին կներկվի արյամբն հայի,
Հայնժամ գայցեն դեպ Արմենիա
Ծարավ, նոթի որդիք նորա...
1883 թ.
