Հարգելի բարեկամ,
Մեկնարկում է Հովհ. Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Հայաստանի դպրոցների 8-րդ դասարանի աշակերտների համար Հովհ. Թումանյանի թանգարանի նախաձեռնած հատուկ ձևաչափով մշակված Թումանյանական օլիմպիադայի առաջին փուլը:
Մեկ ամսվա ընթացքում Հովհ. Թումանյանի թանգարանը հայաստանյան 486 դպրոցից Օլիմպիադային մասնակցելու հայտ է ստացել։
Հայ ժողովուրդը կրկին ոչնչացման վտանգի մեջ է: Սեպտեմբեր 27-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է վայրագ հարձակումներ Հայաստանի և Արցախի խաղաղ բնակչության վրա, ոչնչացնում է հայ դարավոր մշակութային ժառանգությունը, որը համամարդկային քաղաքակրթական արժեք է: Վտանգված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոչ միայն ինքնությունը, այլև ֆիզիկական գոյությունը: Եվ այս ամենն իրագործելու համար Ադրբեջանը աջակից ունի Թուրքիայի Հանրապետությանը: Հայ ժողովուրդը, ցավոք, կարծեք կրկին վերապրում է 100 տարի առաջ տեսածն ու ապրածը: Հարավային Կովկաս է վերադարձել Թուրքիան՝ շարունակելու իր ցեղասպան քաղաքականությունը: